Մեկ օրում բացահայտվել է 56 հանցագործություն. ծեծ, սպանություն, դրամանենգություն, գողություն
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 6, ծեծի՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, խուլիգանության, ապօրինի ծառահատման ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության եւ խնամքի պարտականությունը երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, երեխայի առք ու վաճառքի, թմրամիջոցի մաքսանենգության, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու եւ խուլիգանության՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետեւանքով 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: