Արգենտինայի հավաքականի դարպասապահը՝ ՊՍԺ-ի, «Յուվենտուսի» և «Աթլետիկոյի» թիրախում
Արգենտինայի ազգային հավաքականի և արգենտինական «Բոկա Խունիորսի» դարպասապահ Էստեբան Անդրադան, հնարավոր է, մարզական կարիերան շարունակի Եվրոպայում:
TyC Sports-ի հաղորդմամբ՝ 28-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» և Մադրիդի «Աթլետիկոն»:
Արգենտինացի դարպասապահի պայմանագիրը «Բոկա Խունիորսի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս: Անդրադայի հրաժարագինը կազմում է 22.5 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Անդրադան արգենտինական ակումբի կազմում մասնակցել է 15 հանդիպման և բաց թողել 6 գոլ: