Մելիքբեկյանը պետք է լավ թիմ հավաքի, որպեսզի կարողանա հաջողել. Սուրեն Աբրահամյան
ՀՖՖ նախկին նախագահ, գործկոմի նախկին անդամ Սուրեն Աբրահամյանը մեկնաբանել է ՀՖՖ նախագահի պաշտոնում ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի ընտրությունը։
«Ֆուտբոլն ի վիճակի է ուրախացնել մեր բազմաչարչար ժողովրդին: Զարգացման ինչ մոդել էլ ընտրվի, պետք է համապատասխան լինի մեր ազգային ինքնությանը:
Ֆուտբոլում միշտ կա շահերի բախում: Ֆեդերացիայի հիմնական գործառույթը պետք է լինի միասնական ֆուտբոլային ընտանիքի ստեղծումը:
Պետք է խոսել ոչ թե Խինես Մելենդեսի վաստակի մասին, այլ այն մասին, թե ինչ արդյունքներ է նա արձանագրել Հայաստանում այս ժամանակահատվածի ընթացքում: Մելիքբեկյան Արմենը խելացի տղա է, պետք է լավ թիմ հավաքի, որպեսզի կարողանա հաջողել»,- նշել է Սուրեն Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Մելիքբեկյանը ստացել է 13, Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը՝ 7 ձայն։