Որոշում է կայացվել. Վահան Բադասյանն կառաջադրվի Արցախի նախագահի թեկնածու
Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցությունը երեկ՝ դեկտեմբերի 23-ին, արտահերթ նիստ է անցկացրել, որի ժամանակ որոշվել է 2020 թվականի Արցախի նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի թեկնածությունը: Այս լուրը հաստատեց Վահան Բադասյանը։
Այդ թեկնածության առաջադրումն անցել է միաձայն:
Հայտարարվել է, որ բոլոր բնակավայրերում քարոզարշավի մեկնարկը կտրվի «Միացում» կարգախոսով: