Արայիկ Հարությունյանն ինչու կտրուկ որոշեց մասնակցել նախագահական ընտրություններին
Հարց է հարուցում այն, թե Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ինչու կտրուկ որոշեց մասնակցել նախագահական ընտրություններին, մինչդեռ սկզբում ասում էր, որ դառնալու է Ազգային ժողովի նախագահը: Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Ինչո՞ւ այսպես եղավ: Արդյոք «առեւտուր» կա՞ր արտաքին կամ ներքին ուժերի հետ: Արդյոք հանձնարարականներ կա՞ն այն մասին, որ Արցախի ներկայիս ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը պետք է գնա մինչեւ վերջ: Հայաստանն ու Արցախը քաղաքական գործընթացների զարգացման տեսակետից միասնական համակարգի մեջ են, ուստի պետք է ամեն ինչ համալիր հաշվի առնել»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը եւ ԱԳ ներկայիս նախարար Մասիս Մայիլյանը մասնակցելու են Արցախի նախագահական ընտրություններին, որն անցկացվելու է 2020 թվականին: