Ֆրենկ Լեմպարդ․ Ինձ համար այս հաղթանակը մեծ նշանակություն ունի
Լոնդոնի «Չելսիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է 2։0 հաշվով հաղթանակը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Տոտենհեմի» նկատմամբ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի արտագնա խաղում։
«Ինձ համար այս հաղթանակը մեծ նշանակություն ունի, բայց խոսքը ակումբի եւ ֆանատների մասին է։ Նրանք աջակցեցին մեզ մի քանի պարտություններից հետո, նրանք գիտեն, որ մենք ունենք երիտասարդ թիմ։
Իմ խաղացողները ցույց տվեցին, որ կարող են պայքարել եւ խաղալ առաջատար թիմերի դեմ, քանի որ «Տոտենհեմը» լավ թիմ է։
Մեզ շատ բան հաջողվեց այս խաղում, մենք հիացած չենք, բայց գոհ ենք։ «Տոտենհեմը» լուրջ մրցակից է։ Մեր խաղացողները հասկացան, որ կարող են արդյունքի հասնել մեծ ճնշման տակ։ Պետք է խիզախ լինել, նրանք կարողացան դա»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է BBC-ն։
Անգլիայի առաջնությունում «Չելսին» 32 միավորով չորրորդն է, «Տոտենհեմը» 7-րդն է՝ 26 միավոր։