Յուրգեն Կլոպը գովել է «Լիվերպուլի» հարձակվողներին
Աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը նվաճած անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովել է թիմի հարձակվողներին։ «Լիվերպուլն» աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում, լրացուցիչ ժամանակում բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթել է բրազիլական «Ֆլամենգոյին»։
«Մեր հարձակվողների ամենալավն այն է, որ եթե մեկը գոլ չի խփում, մյուսը դա հաստատ կանի։ Օրինակ՝ Դիվոկ Օրիգին։ Ոչ ոք նրա մասին չի խոսում, բայց նա խփում է անհավանական կարեւոր գոլեր։ Կամ Ջերդան Շաքիրին։ Անցած մրցաշրջանում նա բազմաթիվ կարեւոր գոլեր է խփել։
Սալահը նույնպես շատ է գոլ խփում, բայց նրա մոտ եւս դա երբեմն չի ստացում։ Այդ ժամանակը հերթը հասնում է Սադիո Մանեին։ Իսկ հիմա մեզ պետք էր Ֆիրմինոյի գոլը, եւ դա կատարվեց։ Շատ ուրախ եմ նրա համար»,- Կլոպի խոսքը մեջբերում է ESPN-ը։
«Լիվերպուլը» դարձավ առաջին անգլիական ակումբը, որը մեկ մրցաշրջանում նվաճեց բոլոր հնարավոր միջազգային տիտղոսները՝ Չեմպիոնների լիգայի գավաթը, Եվրոպայի սուպերգավաթը եւ աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը։