Մորալեսը հանրահավաք կանցկացնի Արգենտինա-Բոլիվիա սահմանին. կընտրվի նախագահի նոր թեկնածուն
Շաբաթ Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը դիմել է իր կողմնակիցներին՝ կոչ անելով մասնակցել կուսակցական հանրահավաքին, որը կկայանա Արգենտինա-Բոլիվիա սահմանին դեկտեմբերի 29-ին, եւ ընտրել թեկնածու, որը կառաջադրվի հաջորդ տարվա սկզբում Բոլիվիայում կայանալիք նախագահական ընտրություններում, հաղորդում է Reuters-ը:
Արգենտինական ռադիոյին տված հարցազրույցում Մորալեսը, որ ստացել է քաղաքական ապաստան այդ երկրում, հայտնել է, որ գումարել է Սոցիալիստական կուսացկության շարժման նիստը, որն ինքը ղեկավարել է 14 տարվա ընթացքում, երբ նախագահ էր:
«Մենք կընտրենք Բոլիվիայում առաջիկա ընտրությունների համար մեր թեկնածուին»,-հայտարարել է Մորալեսը La Network ռադիոյի եթերում: