17-ամյա Էսպոզիտոն առաջին գոլն «Ինտերում» նշել է մոր հետ (Լուսանկարներ)
Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Ինտերը» տանը 4։0 հաշվով հաղթել էր «Ջենոային»։ 64-րդ րոպեին իտալացի հարձակվող Սեբաստիանո Էսպոզիտոն դիպուկ իրացրեց 11 մետրանոցը։ 17-ամյա ֆուտբոլիստն առաջին գոլը «Ինտերի» գլխավոր թիմում նշել է մոր հետ, որին թույլ են տվել մոտենալ խաղադաշտի եզրին։
Էսպոզիտոն «Ինտերի» սան է, նորամուտը գլխավոր թիմում նշել է 2019թ․ մարտի 14-ին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի խաղում։