Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորները հանդիպել են Հասան Դիաբի հետ
Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորները խորհրդակցություն են անցկացրել վարչապետ Հասան Դիաբի հետ:
Հանդիպումից հետո պատգամավորները խնդրել են Դիաբին հնարավորինս շուտ ձեւավորել կառավարությունը լիբանանյան ժողովրդի միասնությունը պահպանելու համար եւ սկսել ընթացիկ իրավիճակի շուրջ որոշումների փնտրտուքը, հաղորդում է lbcgroup.tv-ը:
Նրանք նաեւ ընդգծել են լուրջ աշխատանք սկսելու անհրաժեշտությունը կառավարության հանդեպ մարդկանց վստահությունը վերականգնելու համար՝ հավելելով, որ չեն բարդացնի գործընթացը: