Վեգանությունը կարող է հանգեցնել В12 վիտամինի պակասի
В12-ի պակասի խնդիրը հատկապես ակտուալ է դարձել վեգանության տարածան ֆոնին, գրում է BBC-ը:
Մեծահասակ մարդուն օրական անհրաժեշտ է մոտ 1,5 կգ В12 վիտամին: Սակայն վեգանների մեծ մասը, որպես կանոն նման քանակություն չի ստանում:
Այդ վիտամինի պակասի դեպքում զարգանում է նյարդերի քայքայում, ընդ որում, ախտանիշների հայտնվելու համար կարող է 3-4 տարի անցնել: Որպես կանոն պակասը զգացվում է ձեռքերում եւ ոտքերում ծակոցներով: Եթե վիտամինի պակաս կա կերակրող կանանց մոտ, ապա երեխայի մոտ կարող է զարգանալ նեյրոպատիա:
Համաձայն բազմաթիվ հետազոտությունների՝ վեգաններն ավելի քիչ են տառապում ճարպակալմամբ, 2-րդ տեսակի դիաբետով կամ սրտային հիվանդություններով, սակայն նրանց մոտ մեծ է ոսկրերի կոտրվածքների եւ հեմորագիկ ինսուլտի ռիսկը:
Հիշեցնենք, որ В12 վիտամին է պարունակվում մսի, ձկան, ձվի, կաթնամթերքի մեջ: