Սարգիս Ադամյան. Երջանիկ եմ, որ կարողացա օգնել թիմին հաղթանակ տանել
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում «Բորուսիայի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Երջանիկ եմ, որ կարողացա օգնել թիմին հաղթանակ տանել: Մենք խաղացինք հզոր թիմի դեմ և կարողացանք կարևոր միավորներ վաստակել:
Առաջին խաղակեսում մենք չկարողացանք ցուցադրել այն ֆուտբոլը, որը կարող էինք, սակայն երկրորդ խաղակեսում ամեն ինչ փոխվեց:
Ուրախ եմ, որ խաղում եմ «Հոֆենհայմի» պես բարձրակարգ թիմում»,- Ադամյանի խոսքը փոխանցում է «Հոֆենհայմի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Հոֆենհայմը» 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Բորուսիայի» նկատմամբ: Սարգիս Ադամյանը դարձավ իր թիմի առաջին գոլի հեղինակը: