Արման Մուշեղյանի հարազատները Վրաստանում վթարի են ենթարկվել
Վրաստանում վթարի ենթարկված հայ քաղաքացիները եղել են «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանի հորեղբայրները' Վահագն և Վազգեն Մուշեղյանները: Այս մասին Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը' Արման Մուշեղյանը: Վերջինս մեզ տեղեկացրեց, որ հարազատները մեկնել էին Մոսկվա, և դեպքը տեղի է ունեցել վերադառնալիս' Վրաստանի Դուշեցի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում: «Մեզ էլ են զանգահարել շտապ օգնությունից: Միայն տեղյակ ենք, որ ավտովթար է եղել, լուրջ վնասվածքներ չկան, միայն քերծվածքներ են ստացել: Եղբայրս հիմա գնացել է, տեսնի' ինչ է եղել»,-ասաց մեր զրուցակիցը:
Տեղեկություններն ավելի հստակ կլինեն երեկոյան: Operativ.am-ն Արման Մուշեղյանի հարազատներին մաղթում է շուտափույթ ապաքինում և խոստանում պարբերաբար տեղեկացնել նրանց առողջական վիճակի մասին: