Մահացու վրաերթ Կոտայքի մարզում (Լուսանկարներ)
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երեկ՝ ժամը 20։20-ին մոտ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 29-ամյա Համլետ Կ-ն իր վարած Mercedes մակնիշի 87 VD 008 համարանիշի ավտոմեքենայով Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում՝ գազալցակայանի դիմաց, վրաերթի է ենթարկել դեռևս անձը չճշտված 40-45 տարեկան տղամարդ հետիոտնի։
Ըստ SHAMSHYAN.com-ի՝ վարորդը փախուստի չի դիմել, վիրավորին նստեցրել է իր ավտոմեքենան և տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, ինչից հետո կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանության Կոտայքի բաժին։
Մինչ հիվանդանոց կժամանեին ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։ Հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։