Թբիլիսիում մահափորձ է կատարվել Վրաստանի առաջին նախագահի որդու դեմ
Թբիլիսիի կենտրոնում մահափորձ է կատարվել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդու՝ Ցոտնեի վրա, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Նրանց տեղեկություններով, Ցոտնե Գամսախուրդիան վիրավորվել է սառը զենքից և այժմ գտնվում է հիվանդանոցում:
Դեպքի մանրամասների և Գամսախուրդիա կրտսերի վիճակի մասին դեռ չի հաղորդվում:
Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է տեղեկատվությունը: Իսկ ավելի ուշ վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Վրաստանի առաջին նախագահի որդու վիճակը ծանր է: