Էմիլի Մոնքը անգլիական Թելֆորդ քաղաքից (Շրոփշիրի կոմսություն) ծնվել է Էլերս-Դանլոսի ախտանշանով. Հիվանդության պատճառով նա կորցրել է ընտանիքն ու կարիերան
Էմիլի Մոնքը անգլիական Թելֆորդ քաղաքից (Շրոփշիրի կոմսություն) ծնվել է Էլերս-Դանլոսի ախտանշանով։ Հիվանդության պատճառով նա կորցրել է ընտանիքն ու կարիերան եւ նիհարել՝ մինչեւ 35 կիլոգրամ։
Ինչպես գրում է The Mirror պարբերականը, 2011 թվականին Էմիլին, որն այն ժամանակ 26 տարեկան էր, ամուսնացել է եւ մեղրամսի մեկնել Կրետե։ Հայրենիք վերադառնալուց մեկ շաբաթ հետո նրա մոտ սրվել են մարսողական խնդիրները։ Վիճակն այնքան լուրջ էր, որ բժիշկները ստիպված են եղել հեռացնել նրա աղիները։
2 տարի հետո նրա մոտ ախտորոշել են Էլերս-Դանլոսի ախտանշանի՝ անբուժելի բնածին հիվանդություն ծանր ձեւ, որը սովորաբար ախտահարում է հոդերը, մաշկն ու արյունատար անոթները։ Նա ստիպված էր հրաժարվել մայր դառնալու երազանքից, ինչպես նաեւ թողնել աշխատանքը։
2018 թվականին Էմիլին հիվանդանոցում անցկացրեց 6 ամիս։ Այնտեղ նրա մոտ սեպսիս սկսվեց, եւ նրա մի աչքը կուրացավ։ Շուտով փլուզվեց նաեւ նրա ամուսնությունը։ Նա փորձեց վերջ տալ կյանքին, բայց ողջ մնաց, ինչից հետո հայտնվեց հսկողության տակ հոգեբուժական կլինիկայում։
Այժմ Էմիլին ապրում է ծնողների հետ, որոնք ապահովում են նրա ամենօրյա խնամքը։ Նա չի կարող ուտել եւ լիովին կախված է հատուկ սննդային լուծույթներից, որոնք ստանում է երակներով քնած ժամանակ։ Նրա քաշն այժմ ընդամենը 35 կիլոգրամ է։