ԿԳՄՍՆ-ն հայտարարել է 2020-ին իր կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի 1-ին մրցութաշրջանի բացումը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարում է մշակութային դրամաշնորհային ծրագրերի 2020 թվականի 1-ին մրցութաշրջանի բացումը:
Նախարարությունից հայտնում են, որ այն միտված է պետական միջոցների բաշխման թափանցիկ եւ մրցակցային համակարգի ներդրման, արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացման, ազատ եւ մասնակցային մշակութային դաշտի կառուցման, ժամանակակից արվեստների եւ ստեղծարար արդյունաբերության զարգացման, պատմամշակութային ժառանգության պահպանման եւ արդյունավետ կառավարման, տարբեր հարթակներում հայկական մշակույթի եւ ժամանակակից արվեստի ներկայացման ապահովմանը:
Մանրամասն տեղեկությունների համար այցելել «Դրամաշնորհային մրցույթներ» բաժին: