Ֆատին Կլասիկոյում նորամուտ նշած «Բարսելոնայի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է 1941- ից հետո
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատին կարիերայում առաջին անգամ խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ։ Նա դարձել է Սուպերկլասիկոյում նորամուտ նշած ամենաերիտասարդ խաղացողը կատալոնական ակումբում 1941 թվականից հետո։
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից տեղափոխված խաղում Ֆատին 83-րդ րոպեին փոխարինել է ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին 17 տարեկան եւ 48 օրական տարիքում, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
1941-ին «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Վիսենտե Մարտինեսը «Ռեալի» դեմ առաջին անգամ խաղացել է 16 տարեկան եւ 278 օրականում։
Հիշեցնենք, որ Բարսելոնայում տեղի ունեցած խաղում գրանցվել է 0։0 հաշիվ։