SpaceX-ը տիեզերք կանեփ և սուրճ կուղարկի
2020 թվականին Իլոն Մասքի SpaceX ընկերությունը մտադիր է տիեզերք կանեփ եւ սուրճ ուղարկել: Նպատակը բույսերի վրա միկրոգրավիտացիայի եւ ճառագայթման ազեցությունը ստուգելն է, հաղորդում է Americaru-ն:
Ընկերությունը կանաբիս կուղարկի Միջազգային տիեզերակայան Front Range Biosciences, SpaceCells USA Inc. եւ BioServe Space Technologies.SpaceX ծրագրերի աջակցությամբ: Փորձի հեղինակները ցանկանում են հասկանալ, թե ինչպես դրա վրա կազդեն տիեզերքի պայմանները:
Կանեփն ու սուրճը կուղարկվեն SpaceX «CRS-20» բեռնատար չվերթով, որը կթողարկվի մարտին, հաղորդում է Digital Trends-ը: «Դա հնարավորություն է տեսնելու, թե արդյոք Երկիր վերադառնալուց հետո կպահպանվի այդ բույսերի բջիջներում մուտացիան, եւ թե ինչպես է տիեզերքը փոխում դրանք»,- ասել է Front Range Biosciences-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջոնաթան Վոն: Դրանք կմնան ինկուբատորում 30 օրվա ընթացքում, ապա կուղարկվեն Երկիր, եւ մանրամասն կուսումնասիրվի ԴՆԹ-ն: