ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, այդ թվում՝ Ուկրաինան, արձանագրել են, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի 3 սկզբունքների հիման վրա. ԱԳՆ հիշեցումը՝ Զելենսկիին
ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններն արձանագրել են, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ դեկտեմբերի 17–ին Բաքվում արած հայտարարությանը, թե Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում»:
«ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններն արձանագրել են, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա:
Այդ հանձնառությունը Ուկրաինան վերահաստատել է՝ ԵԱՀԿ-ում վերջինիս նախագահության ընթացքում: Հայկական կողմը մշտապես հետամուտ է լինելու ԵԱՀԿ հանձնառությունների կատարմանը»,- նշեց Նաղդալյանը: