Նոր Զելանդիայի ամենահարուստ գործարարներից մեկը կալանավորվել է մանկական պոռնոգրաֆիա պահելու մեղադրանքով
Նոր Զելանդիայի ամենահարուստ եւ հարգված գործարարներից մեկը՝ սըր Ռոն Բրիռլին, կալանավորվել է Սիդնեյի օդանավակայանում, մանկական պոռնոգրաֆիա պահելու մեղադրանքով, տեղեկացնում է 7news-ը։
82-ամյա գործարարը երկրի պատմության մեջ ամենամեծ կորպորացիաներից մեկի՝ R A Brierley Investments-ի հիմնադիրն է։
Երեքշաբթի սըր Բրիռլիին կալանավորել են օդանավակայանում, երբ նա պատրաստվում էր թռչել Ֆիջի։
82-ամյա բիզնեսմենի ուղեբեռի զննման եւ լեփթոփի ուսումնասիրման արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ «մեծահասակների» կոնտենտ երեխաների մասնակցությամբ։
Նոր Զելանդիայի ոստիկանությունը կատարվածի փաստով սկսել է հետաքննությունը։