Աշխարհի ակումբային առաջնություն․ «Ֆլամենգոն» եզրափակիչում է
Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում տեղի է ունեցել կիսաեզրափակիչի առաջին զույգի հանդիպումը։ Բրազիլական «Ֆլամենգոն» մրցել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» հետ եւ առավելության է հասել 3։1 հաշվով։
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն մեքսիկական «Մոնտերեյը» եւ անգլիական «Լիվերպուլը»։
Այդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։