Անգլիայում տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել՝ Վիրջիլ վան Դեյքը
Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը ճանաչվել է 2019թ․ Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ Ֆուտբոլային երկրպագուների անգլիական ասոցիացիայի վարկածով, հայտնում է լիվերպուլյան ակումբի մամուլի ծառայությունը։
28-ամյա ֆուտբոլիստը քվեարկությունում հետ է թողել Ռահիմ Ստերլինգին («Մանչեսթեր Սիթի»), Սոն Հին Մինին («Տոտենрեմ»), Ջեյմի Վարդիին («Լեսթեր Սիթի»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգին («Արսենալ») եւ իր թիմակից Սադիո Մանեին։
Վան Դեյքն այս տարի Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել նաեւ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի եւ Պրեմյեր լիգայի վարկածներով։ Նա նաեւ տարվա լավագույն ֆուտբոլիստն է ՈւԵՖԱ-ի վարկածով։