Միքայել Իսրայելյանը ձեռք է բերել RTVi հեռուստաալիքի վերահսկիչ փաթեթը
Ամերիկահայ բիզնեսմեն Միքայել Իսրայելյանը ձեռք է բերել RTVi հեռուստաալիքի վերահսկիչ փաթեթը, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով ալիքի հայտարարությունը:
Իսրայելյանը գնել է Ռուսլան Սոկոլովի բաժնետոմսերը, որը RTVi-ի սեփականատերն է 2012 թվականից: Բիզնեսմենը հայտարարել է, որ ԱՄՆ Արեւմտյան ափին բիզնեսն ընդլայնելու հնարավորություններ է տեսնում՝ հանդիսատեսի ներգրավելու հաշվին, որոնք ցանկանում են պահպանել ռուսական մշակութային եւ լրատվական օրակարգի հետ կապը:
«Այսօր Միացյալ Նահանգներում բնակվում է մոտ 7 մլն ռուսախոս մարդ, որոնք շահագրգռված են իրենց մայրենի լեզվով օրիգինալ բարձրորակ կոնտենտի հարցում»,- նշված է Իսրայելյանի հայտարարության մեջ:
Միքայել Իսրայելյանը ռեստորատոր է եւ ձեռնարկատեր, Muse Lifestyle Group ընկերության գործադիր տնօրենն է: