Իգուանների ներխուժում Ֆլորիդայում (Տեսանյութ)
Իգուանների հարյուր հազարավոր առանձնյակներ ներխուժում են ամերիկացիներ տներ եւ հայտնվում հանրային վայրերում: Մինչ իգուանները վայելում եմ արեւը, տեղի բնակչությունն իր վիճակը համեմատում է «Յուրայի դարաշրջանի այգու» սյուժեի հետ:
Մասնագետները նշել են, որ Ֆլորիդայի կլիման կատարյալ է մողեսների համար, չնայած այստեղ բնակություն են հաստատել ընդամենը կես դար առաջ:
«Մեզ մոտ եղել են դեպքեր, երբ ստիպված էինք երբեմն իգուաններին հանել տանիքների վրայից կամ ձեղնահարկերից: Մեզ հաճախ են մարդիկ զանգում, որոնք դրանց գտել են զուգարանում, տան հիմքի տակ կամ լողավազանի մեջ... Ես ամբողջ կյանքում Ֆլորիդայում եմ ապրել եւ նման լուրջ ներխուժում չեմ տեսել»,- ասել է իգուանների որսի մասնագետ Փերրի Կոլատոն: