Բեռլինում քանդել են նացիստական բարձրաստիճան պաշտոնյայի գերեզմանը
Բեռլինի ոստիկանությունը հաստատում է, որ ինչ-որ մեկը քանդել է գերմանական մայրաքաղաքի ամենակենտրոնում գտնվող նացիստական բարձրաստիճան պաշտոնյայի գերեզմանը, հայտնում է AP-ը։
Ոստիկանության մամուլի քարտուղար Հայդի Ֆոգտը հայտնել է, որ Ռեյնհարդ Հեյդրիխի գերեզմանը քանդել են։
ՍՍ-ի բարձրաստիճան սպա Հեյդրիխը, որը մասնակցել է Հոլոքոստի կազմակերպմանը, 1942թ․ Պրահայում սպանվել է դիմադրության պարտիզանների կողմից։ Նա այն ժամանակ մեծ շուքով թաղվել է Բեռլինում։ Պատերազմից հետո նրա անունը գերեզմանի վրայից ջնջել են, որպեսզի այն ուխտատեղի չդառնա նեոնացիստների համար։