«Նապոլին» չի վախենում «Բարսելոնայից». Գատուզո
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում իտալական ակումբի մրցակից կատալոնական «Բարսելոնայի» մասին:
«Մենք մրցելու ենք մեծագույն ակումբի դեմ: «Նապոլիի» համար մեծ մարտահրավեր է «Բարսելոնայի» հետ դիմակայությունը և մենք արդեն այս պահից պետք է պատրաստվենք այդ հանդիպումներին:
«Նապոլին» չի վախենում «Բարսելոնայից»: Մենք ցանկանում ենք մեր լավագույն մարզավիճակում մոտենալ այդ հանդիպումներին և դուրս գալ հաջորդ փուլ»,- Գատուզոյի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:
Ավելի վաղ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտարարել էր, որ «Նապոլին» շատ լուրջ մրցակից է, որից իր գլխավորած ակումբը պետք է զգուշանա:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենա փետրվարի 18-19-ին եւ 25-26-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 10-11-ին եւ 17-18-ին։