Երևան, 24.Ապրիլ.2024, 00:00 |
Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ... Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբ... Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, ո... Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ» Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օ... Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած Չեխիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի ... Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերություն... Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծ... ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների ... Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդ... Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործ... «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարա... Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է ... Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշոր... Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտ... ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապ... Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ... Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է... Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբ... Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ո... ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկո... Քննարկվել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կա... Քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդ... Գնդապետ Միհրան Մախսուդյանը հոսպիտալացվել է Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիս... Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են... Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմ... Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը կպայքարի ԵԱ-ի կիս... ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ... Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությ... ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում... Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիակա... Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի ... ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վ... Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խ... ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում... Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափա... Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված ի... Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տե... ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե... Ի՞նչ սև կատու է անցել «Հայաստան» դաշինքի և «Պ... Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճար... Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա... Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա ... «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյա... Բագրատ Սրբազանը հայ հոգևորականի հավաքական և հ... Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5... ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հա... Ռուս խաղաղապահները լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռո... Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի... Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլ... Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ... ՀՀ ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը... Թույլ չեմ տա հետս այդպես խոսել․ Բագրատ Սրբազա... Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորնե... Լարված իրավիճակ. մեծ թվով ոստիկանանական ուժեր... Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղ...

Լև Սարգսյան․ Մտավախություն ունեմ, որ ինձ ուղղակի ուզում են զրկել օլիմպիական ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից

Մտավախություն ունեմ, որ ինձ ուղղակի ուզում են զրկել օլիմպիական ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ջրացատկի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի առաջատար ջրացատկորդ Լեւ Սարգսյանը:

2018 թվականին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Վլադիմիր Հարությունյան-Լեւ Սարգսյան զույգը ջրացատկում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ: Այդ տարի զույգն ընդգրկվեց նաեւ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում: Մրցաշրջան-2019-ում զույգի համար լավագույնը եղավ Եվրոպայի առաջնության 4-րդ տեղը, աշխարհի առաջնությունում էլ 9-րդ տեղով բավարարվեցին:

Զույգն այլեւս միասին հանդես չի գալու. Հայաստանի առաջատար ջրացատկորդի եւ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի «ջրերը մեկ առվով չեն հոսում»:

Լեւ, անցնող մրցաշրջանը հաջող չդասավորվեց քեզ համար: Ի՞նչն էր պատճառը:

Այս մրցաշրջանում անցկացրի Եվրոպայի, աշխարհի առաջնություններ, Գրան պրի Մադրիդ, Ուկրաինայի գավաթ, Համաշխարհային ուսանողական խաղեր եւ Հայաստանի առաջնություն: Մրցաշրջանի մեկնարկում վնասվածք ստացա եւ հետագա բոլոր մեկնարկներում մասնակցեցի վնասվածքով: Եվրոպայի առաջնությունից հետո շուրջ 3 ամիս բուժում ստացա եւ, արդեն գրեթե մեկ ամիս է, վերադարձել եմ մարզումներիս: Այս մրցաշրջանում որոշակի միջադեպեր ու ինձ համար տհաճ իրադարձություններ տեղի ունեցան, որոնց մասին ցանկանում եմ խոսել եւ բարձրաձայնել:

Դեկտեմբերի 1-15-ը ջրացատկի Հայաստանի թիմը՝ Հրաչյա Չանդիրյանի ղեկավարությամբ Մոսկվայի «Озеро Круглое» մարզաբազայում համատեղ հավաք է անցկացրել Ռուսաստանի հավաքականի հետ: Ի զարմանս ինձ՝ ես հավաքին չեմ հրավիրվել:

Ինչպե՞ս ես տեղեկացել հավաքի մասին:

Հավաք ունենալու մասին տեղեկացել եմ մեկնարկից շուրջ երկու շաբաթ առաջ թիմի անդամներից: Մարզիչի հետ հավաքի մասին խոսել եմ դեկտեմբերի 11-ին, այսինքն՝ 10 օր անց: Ես նրան ասացի, որ գիտեմ հավաքի մասին: Հետաքրքրվեցի, թե ինչու եմ բացակայում, նա ոչ մի մեկնաբանություն չտվեց: Միակ բանը, որ նա ինձ ասաց՝ դա իր որոշումն է: Իրականում՝ բոլոր կարեւոր ու լուրջ հարցերի վերաբերյալ մեկնաբանությունները ստանում ենք այդօրինակ պատասխանով, որ դրանք իր որոշումներն են:

Իսկ քո կարծիքով ինչո՞ւ ընդգրկված չես եղել հավաքին:

Այս հարցի շուրջ մի քանի մեկնաբանություն ունեմ: Նախ՝ բավական երկար ժամանակ տպավորություն ունեմ, որ իմ ներկայությունը, առհասարակ, թիմի կազմում այդ մարդու համար անձնական հակակրանք է: Կա մեկ պատճառ եւս. այս մրցաշրջանի մեկնարկից Հրաչյա Չանդիրյանը ցանկանում էր մեր զույգում փոփոխություն կատարել, ինձ փոխարինել մեկ ուրիշով: Այսինքն՝ արդեն հանել է ինձ զուգացատկից եւ իմ փոխարեն դրել Վարդան Բայանդուրյանին:

Սկսենք սկզբից. նշեցիր, որ 3 ամիս վնասվածք ես բուժել: Ե՞րբ եւ ի՞ նչ վնասվածք ես ստացել:

Վնասվածքս ստացել եմ Հայաստանի առաջնությունից առաջ: Կիեւի մրցաշարից վերադարձանք, սկսեցինք նախապատրաստվել Հայաստանի առաջնությանը եւ մարզումների ընթացքում մեջքի վնասվածք ստացա՝ ողնաշարի մի քանի ճողվածք: Ես տեղեկացրի Հրաչյա Չանդիրյանին, որ վնասվածք ունեմ: Նա պարտադրեց, որ անպայման պետք է մասնակցեմ առաջնությանը, այլապես միջազգային մրցաշարերին եւ տարվա կարեւոր մեկնարկներին չեմ մասնակցի: Առաջնությունից հետո ես մասնակի բուժում ստացա, բայց չհասցրեցի լիարժեք ապաքինվել: Այնպես դասավորվեց, որ ամբողջ մրցաշրջանում ես ցատկեցի մեջքի վնասվածքով: Այդպես մասնակցեցի Գրան Պրի մրցաշարի Մադրիդում, Ունիվերսիադա-2019-ին, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին: Օգոստոսի 15-ից հետո մեր մրցաշրջանն ավարտվեց, ես վերադարձա տուն՝ Ստավրոպոլ եւ սկսեցի ամբողջական երկարատեւ բուժում անցնել: Այսինքն՝ ես թիմից բացակայում եմ օգոստոսից:

Ասացիր, որ քեզ արդեն փոխարինում է Վարդան Բայանդուրյանը: Ինչպե՞ս եւ ինչո՞ւ որոշվեց փոփոխություն անել զույգում:

Այդ ամենը շատ հետաքրքիր ձեւով տեղի ունեցավ: Հարավային Կորեայում անցկացված աշխարհի առաջնությունից հետո վերադարձանք եւ ինձ հասան խոսակցություններ՝ զույգի փոփոխության եւ ինձ զույգից հանելու մասին: Խոսակցությունները ինձ միայն հասնում էին, իմ մեջքի հետեւում էին տեղի ունենում, բայց ինձ անձամբ որեւէ մեկը ոչինչ ուղիղ չէր ասում:

Մենք մեկնեցինք Եվրոպայի առաջնության, որն անցկացվում էր Կիեւում: Մրցման մեկնարկից մի քանի օր առաջ, մրցավայրում, երբ դեռ չէինք էլ սկսել մարզվել, ինձ ասացին, որ իմ փոխարեն զուգացատկում հանդես է գալու Վարդանը: Հրաչիկ Չանդիրյանի հետ խոսեցի՝ ճշտելու համար, թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը: Նա ինձ ասաց, որ ես չեմ ցատկելու, ինձ հանում է զույգից եւ դա իր որոշումն է: Բնականաբար, ես շատ վատ ընդունեցի այս որոշումը: Հարցն ավելի լայն մասշտաբով բարձրացրի: Հենց այնտեղ տեղի ունեցավ թիմի ժողով: Տղաները հայտնեցին իրենց կարծիքը, որ հենց մրցավայրում եւ մրցելույթից առաջ բոլորի համար սթրես կլինի զույգ փոխելը: Ես միանշանակ դեմ էի, որ ինձ հանեին զույգից: Այո, ես ունեի վնասվածք, բայց Եվրոպայի առաջնությունը ես չէի կարող բաց թողնել եւ թույլ տալ, որ իմ տեղը ուրիշը ցատկեր: Բացի այդ, իմ եւ Վլադիմիրի զույգն արդեն քիչ թե շատ անուն էր ձեռք բերել: Ինձ այդտեղ ասացին, որ ես սխալ եմ հասկացել, միանգամից վատն եմ մտածում, որ ինձ ուզում են հանել եւ այլն: Իրենց մեկնաբանությամբ՝ այդ ամենն արվում էր նրա համար, որ ես վնասվածք ունեմ. ու դա այն պարագայում, երբ նույն մարզիչը Հայաստանի առաջնությունում ինձ պարտադրեց վնասվածքով ցատկել: Այստեղ հանկարծ սկսեցին մտածել իմ մասին... Ծիծաղելի էր:

Հետո պարզվեց, որ իրենք ցանկանում էին ինձ զույգից հանել, որ ես միայն մասնակցեմ անհատականին, որպեսզի քիչ լինի ծանրաբեռնվածությունս: Ով հասկանում է ջրացատկից, կհասկանա նաեւ այն, որ անհատականում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կրկնակի մեծ է, քան զուգացատկում: Անհատականում որակավորման փուլում 6 ցատկ է, եթե անցնում ես եզրափակիչ, եւս 6 ցատկ: Բացի այդ անհատականի մրցումները անցկացվում են մրցաշարի վերջին օրը: Զուգացատկում որակավորման փուլ չկա. միանգամից եզրափակիչ ու ընդամենը 6 ցատկ, որից ֆիզիկական ծանրաբեռնվածություն չի տալիս: Այսպես մեկնաբանվում էր, որ ինձ լավություն էին ուզում անել, որպեսզի ավելի թեթեւ ծրագրով աշխատեմ եւ վնասվածքս չխորացնեմ: Ինձ նրանց այս հիմնավորումները չբավարարեցին, քանի որ, իմ կարծիքով, ուղղակի ուզում էին ինձ հանել. իրենց այդպես էր ձեռք տալիս:

Ամեն դեպքում Եվրոպայի առաջնությունում դու եւ Վլադիմիրը ցատկեցիք: Ինչպե՞ ս ընդհանուր հայտարարի եկաք:

Ժողովի ընթացքում Հրաչյա Չանդիրյանը լսեց բոլորիս կարծիքները եւ ասաց, որ ինքը ցանկանում էր միայն լսել մեր տեսակետները եւ որ հանկարծ չկարծենք՝ մեր ասածով է իր որոշումը կայացնելու: Այդ օրը որեւէ վերջնական լուծում չգտանք: Մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ ինձ ասացին, որ ես եմ ցատկելու: Հրաչյա Չանդիրյանը հայտարարեց, որ եթե ես մեդալ չնվաճեմ, նա ինձ թիմից հեռացնելու է...

Վերադառնանք ներկայիս իրավիճակին: Դու արդեն վերջնական ապաքինվել ես: Մարզիչդ տեղյա՞կ է մարզումներդ վերսկսելու մասին:

Արդեն շուրջ մեկ ամիս է ես վերադարձել եմ լողավազան, մարզվում եմ ծանրաբեռնված. օրը երկու անգամ: Մարզիչս տեղյակ է իմ ապանքինվելու մասին: Նա տեղեկացել է իրենց մոսկովյան հավաքից 10 օր առաջ: Այսինքն՝ թիմի մեկնելուց առաջ ինքն արդեն գիտեր, որ ես բուժվել եմ եւ վերադառնում եմ մարզավիճակիս: Շատ հանգիստ կարող էի միանալ թիմին եւ նրանց հետ անցնել հավաք, որն ինձ շատ կօգներ ավելի արագ հետ գալ մարզավիճակիս եւ պատրաստվել օլիմպիական տարվա կարեւոր մեկնարկներին:

Ի՞նչ մեկնարկներ ունեք:

Ապրիլի վերջին տեղի է ունենալու օլիմպիական վարկանիշային մրցաշար՝ աշխարհի գավաթը: Սա մեր միակ հնարավորությունն է օլիմպիական ուղեգիր նվաճելու համար: Մինչ այդ ունենք մրցաշարեր, որոնցից ես տեղյակ եմ փետրվարին կայանալիք երկու Գրան Պրիի մասին:

Վերջերս գլխավոր մարզիչը հետաքրքրվեց, թե ինչ մարզվիճակում եմ, մարզվում եմ արդյոք, որպեսզի հասկանա՝ ինձ հայտավորի Գրան Պրիերին, թե ոչ: Ի դեպ, նա նաեւ ինձ ասաց, որ ես հանդես եմ գալու միայն անհատականում: Զուգացատկում այլեւս հանդես չեմ գալու: Ինձ հանել են: Բացի այդ, գլխավոր մարզիչը ինձ նաեւ ասաց, որ եթե ես վատ հանդես գամ Գրան Պրիում, ինձ աշխահի գավաթ չի տանի: Ստացվում է, որ ես միայնակ վերսկսել եմ մարզումներս, վնասվածքից ու երկարատեւ բուժումից հետո միայնակ պատրաստվում եմ իմ առաջին կարեւոր մեկնարկին, որը որոշիչ է լինելու վարկանիշային աշխարհի գավաթի կազմում հայտնվելու համար ու իմ առջեւ պայման են դնում: Շատ դժվար է վնասվածքից հետո միայնակ նախապատրաստվել, այն պարագայում, երբ այդ ընթացքում թիմդ հավաք է անցնում: Ու ինձ ասում են, եթե ես լավ հանդես չգամ, չեմ ընդգրկվի աշխարհի գավաթի կազմ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ո՞վ է դա որոշել...

Վերջնական դուրս ես եկել զուգացատկից...

Այո, դա արդեն որոշված է: Այդ հարցն այլեւս չբարձրացրի, քանի որ հասկացա՝ Մոկսվայում Վլադիմիրի հետ զույգ աշխատում է Վարդանը: Ինչեւէ, չքննարկեցի, բայց պայմանը, թե վատ հանդես գալու դեպքում զրկվելու եմ վարկանիշային աշխարհի գավաթի մասնակցությունից, ինձ անհանգստացրեց: Մտավախություն ունեմ, որ ինձ ուղղակի ուզում են զրկել օլիմպիական ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից:

 

 

Նյութի սկզբնաղբյուրը՝ SportNews.am

դիտվել է 308 անգամ
Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ... Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբ... Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, ո... Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ» Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օ... Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած Չեխիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի ... Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերություն... Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծ... ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների ... Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդ... Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործ... «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարա... Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է ... Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշոր... Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտ... ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապ... Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ... Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է... Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբ... Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ո... ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկո... Քննարկվել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կա... Քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդ... Գնդապետ Միհրան Մախսուդյանը հոսպիտալացվել է Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիս... Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են... Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմ... Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը կպայքարի ԵԱ-ի կիս... ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ... Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությ... ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում... Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիակա... Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի ... ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վ... Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խ... ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում... Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափա... Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված ի... Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տե... ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե... Ի՞նչ սև կատու է անցել «Հայաստան» դաշինքի և «Պ... Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճար... Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա... Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա ... «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյա... Բագրատ Սրբազանը հայ հոգևորականի հավաքական և հ... Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5... ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հա... Ռուս խաղաղապահները լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռո... Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի... Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլ... Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ... ՀՀ ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը... Թույլ չեմ տա հետս այդպես խոսել․ Բագրատ Սրբազա... Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորնե... Լարված իրավիճակ. մեծ թվով ոստիկանանական ուժեր... Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan