Իդլիբում գրոհայինները գնդակոծել են 24 բնակավայր
Սիրիայում պարեկությունն են շարունակում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները՝ ճեպազրույցում հայտնել է Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի ղեկավար Յուրի Բորենկովը:
Նա նաև նշել է, որ Իդլիբի գոտու տարածքում շարունակվում են ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտումները անօրինական զինված խմբավորումների կողմից:
Անցած օրերի ընթացքում սիրիական բնակավայրերում գրանցվել է 24 գնդակոծություն՝ պարզաբանել է գեներալը:
Բորենկովը նաև հաղորդել է, որ անցած օրերի ընթացքում Թշնամական կողմերի հաշտեցման հարցերով կենտրոնի ներկայացուցիչների կողմից անցկացվել է մեկ մարդասիրական ակցիա Էլ-Հասակա բնակավայրում, որի ընթացքում բնակիչներին բաժանվել է ընդհանուր առմամբ 5,85 տոննա պարենամթերք:
«Կարգավորման գործընթացի սկզբից ի վեր Թշնամական կողմերի հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի կողմից անցկացվել է 2 280 մարդասիրական ակցիա: Մարդասիրական բեռի ընդհանուր քաշը կազմել է 3 821,9 տոննա»,- ընդգծել է Բորենկովը: