Երաշտահավերը վերածվել են դաժան մարդասպանների՝ կլիմայի փոփոխության պատճառով
Երաշտահավերը սննդի համար մղվող պայքարում սկսել են սպանել խայտաբղետ ճանճորսներին, հաղորդում է National Geographic-ը: Այսպիսի եզրակացության են եկել նիդեռլանդացի գիտնականները, որոնք մի քանի տարի մշտադիտարկել են ճնճղուկանմաններին: Հատկանշական է, որ երաշտահավերի և խայտաբղետ ճանճորսների բնադրման տեղանքները սկսել են համընկնել, բայց նախկինում նման բան չի նկատվել:
Երաշտահավերը ձվադրում են ձմռանը, իսկ գարնանն արդեն դատարկ բները զբաղեցնում են խայտաբղետ ճանճորսները: Բայց քանի որ ձմեռներն ավելի տաքացել են, թռչունների մոտ խախտվել է տարվա եղանակները ճանաչելու մեխանիզմը, և խայտաբղետ ճանճորսները սկսել են ավելի վաղ վերադառնել: Իսկ երաշտահավերը իրենց բների համար պայքարում դաժանորեն սպանում են դրանց:
Հիմնական զոհերը բույն փնտրող արու խայտաբղետ ճանճորսներն են, որոնց ուղեղը կտցահարում են երաշտահավերը: