Բոլիվիայի իշխանությունները Էվո Մորալեսին կալանավորելու օրդեր կտան ապստամբության մեղադրանքով
Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Ժանին Անյեսը հայտարարել է, որ Բոլիվիան կալանավորելու օրդեր կտա երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսին ապստամբության մեղադրանքով, հաղորդում է Reuters-ը:
«Նա կարող է վերադառնալ, երբ կցանկանա: Նա մեկնել է իր ցանկությամբ: Կալանավորելու օրդերը կտրվի մի քանի օրվա ընթացքում, քանի որ մենք արդեն առաջադրել ենք մեղադրանքը»,-հայտարարել է Անյեսը:
Ներկայումս Մորալեսը գտնվում է Արգենտինայում, որտեղ ունի փախստականի կարգավիճակ, որը ստացել էր այս շաբաթ՝ երկրի նոր նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի երդմնակալությունից մի քանի օր անց: