Ջամայկայի ներկայացուցիչը ճանաչվել է «Միսս աշխարհ» մրցույթի հաղթող (Լուսանկար և տեսանյութ)
«Միսս աշխարհ» տիտղոսի նոր դափնեկիր է ճանաչվել 23-ամյա Թոնի-էն Սինգհը՝ Ջամայկայից: Մրցույթի հեռարձակումն իրականացվել է մրցույթի պաշտոնական կայքում։
Նա Ջամայկայից երկրորդ ներկայացուցիչն է, որին հաջողվում է հաղթել մրցույթում։ Առաջին անգամ նրա հայրենակցուհին այդ տիտղոսը ստացել է 1993 թվականին։
Առաջին վիցե-միսսը բաժին է հասել ֆրանսուհի Օֆելի Մեզինոյին Երկրորդ վիցե միսս է դարձել Սուման Ռաոն՝ Հնդկաստանից։
Հաղթողի թագը հանձնել է մոդել Վանեսա Պոնսե դե Լեոնը: