Ասես Աֆրոդիտեն լինի․ Անֆիսա Չեխովան ծովում նոր ֆոտոշարք է իրականացրել (Լուսանկարներ)
Անֆիսա Չեխովան դարձել է համարձակ ֆոտոշարքի հերոսուհի։ Չեխովան կերպարանք է ընդունել բնապատկերների ֆոնին։ 41-ամյա հեռուստահաղորդավարուհին Instagram-ում կիսվել է գայթակղիչ հանդերձանքով մի քանի լուսանկարով։
Նրա ձեռքերում գինով լի գավաթ է։
«Ինչ-որ անհավանական զգացողություն է առաջանում, երբ ցուրտ եղանակին տաք լողավազանում լողում ես ու քո սիրած կարմիր գինին ես խմում։ Ես կարող եմ կես օր ըմպել մեկ բաժակ, պարզապես վայելելով համը», - հանգստից տպավորությունները կիսել է հեռուստահաղորդավարուհին:
Երկրպագուները նշել են, որ աստղը հիանալի մարզավիճակում է։ «Շատ սեքսուալ, վագրիկ», «Դուք կարծես գայթակղիչ Աֆրոդիտե լինեք, որը դուրս է եկել փրփուրից», «Անֆիսա, հիանալի ռետրո լողազգեստ, շատ է ձեզ սազում», — նշել են հետեւորդները: