Պոգբա. Հնարավոր է՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլի պատմության մեծագույն ակումբն է
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլի պատմության մեծագույն ակումբն է:
«Ես խաղում եմ աշխարհի լավագույն թիմերից մեկում: Հնարավոր է՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլի պատմության մեծագույն ակումբն է:
Այժմ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղում են մեծ թվով երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց մեծ ապագա է սպասվում: Ես ամեն ինչով օգնում եմ երիտասարդ խաղացողներին և վստահ եմ, որ շուտով նրանք են առաջնորդելու այս ակումբը»,- Պոգբայի խոսքը փոխանցում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:
Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2016 թվականից: