Ջոն Լենոնի հանրահայտ կլոր ակնոցները Sotheby's-ում վաճառվել են 137,5 հազար ֆունտով
The Beatles-ի ղեկավար Ջոն Լենոնի կլոր արեւային ակնոցները վաճառվել են աճուրդում, տեղեկացվում է Sotheby's-ի կայքում։
Նշվում է, որ հենց այդ ակնոցներով է Լենոնը նկարահանվել «Ինչպես ես հաղթեցի պատերազմին» ֆիլմում, եւ դրանից անմիջապես հետո աքսեսուարը դարձել է Լենոնի կերպարի անբաժանելի մասը։
Gazeta գործակալությունը նշում է, որ ակնոցները վաճառվել են 137,5 հազար ֆունտով։