123 թվիթ՝ 24 ժամվա ընթացքում. Թրամփը անձնական ռեկորդ է սահմանել Twitter-ում. լրատվամիջոցներ
Համաձայն պարբերականի հաշվարկի՝ Թրամփը հինգշաբթի Twitter-ի օգտագործման անձնական ռեկորդ է սահմանել մեկ օրվա ընթացքում՝ պաշտոնը ստանձնելու պահից: Նախագահը մեկ օրում 123 թվիթ կամ ռեթվիթ է արել:
Նախորդ ռեկորդը Թրամփը սահմանել էր մի քանի օր առաջ՝ մեկ օրում 105 թվիթ անելով:
Թրամփի թվիթների և ռեթվիթների մեծ մասը վերաբերում էր Կոնգրեսի իրավական կոմիտեում իմպիչմենթի լսումներին: Թվիթերներն ուղղված էին դեմոկրատների դեմ և քննադատական բնույթի էին: