«Բավարիան» ռեկորդային եկամուտ է գրանցել Չեմպիոնների լիգայում
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանը ֆինանսական առումով ռեկորդային է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» համար:
Bild-ի հաղորդմամբ՝ «Բավարիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում գրանցել է 74.1 միլիոն եվրո եկամուտ, որը ռեկորդային է ակումբի պատմության մեջ:
1/8 եզրափակիչում հաղթանակ տանելու և քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում՝ «Բավարիան» ևս 10.5 միլիոն եվրո կստանա:
Նշենք, որ «Բավարիան» պատմության մեջ առաջին անգամ հաղթանակով է ավարտել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր հանդիպումները։