Ցանկանում եմ վերադառնալ «Բարսելոնա». Պեդրո
Լոնդոնի «Չելսիի» իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»:
«Բոլորը գիտեն՝ ինչպես եմ ես վերաբերվում «Բարսելոնային»: Այդ ակումբում ես անցկացրել եմ իմ կարիերայի մեծ մասը և այժմ շատ եմ կարոտում «Բարսելոնան»:
Եթե հնարավորություն լինի, ապա մեծ սիրով կվերադառնամ «Բարսելոնա» և իմ խաղով օգտակար կլինեմ ակումբին»,- Պեդրոյի խոսքը փոխանցում է Catalunya Radio-ն:
Հիշեցնենք, որ 32-ամյա Պեդրո Ռոդրիգեսը «Բարսելոնայում» հանդես է եկել 2004-2015 թվականներին: