Երևանում բախվել են 32-ամյա վարորդի Toyota-ն և 19-ամյա վարորդի Mitsubishi-ն. Հնդկաստանի 3 քաղաքացի հոսպիտալացվել են
Դեկտեմբերի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 01։30-ի սահմաններում Ջանիբեկյան և Շիրազի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ՝ 32-ամյա Հրաչյա Հակոբյանի վարած Toyota մակնիշի 77 FR 787 համարանիշի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի՝ 20-ամյա Շոբհիտ Սինխի վարած Mitsubishi մակնիշի 93 XX 007 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Շ. Սինխը, նա ուղևորներ՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ, 20-ամյա Կամիա Բհարդվաջը և 19-ամյա Մուսկան Ռաջեզինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: