Գատուզոն գլխավորեց «Նապոլին»
«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:
Գատուզոյի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ: Մրցաշրջանի հաջող ավարտից հետո Գատուզոն հնարավորություն կստանա շարունակել աշխատանքն ակումբում:
Գատուզոն մարզչական աշխատանք չուներ անցած մրցաշրջանի ավարտին «Միլանից» հեռանալուց հետո։
«Նապոլին» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի պաշտոնանկության մասին հայտարարել էր դեկտեմբերի 10-ին: