Բեն Աֆլեքի ճակատագիրն Օբամայի ձեռքերում է
Բեն Աֆլեքը կորցրել է իր հանգիստն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել «Բեթմեն» ֆիլմի դերակատարի անունը: Հանրության կարծիքով՝ Աֆլեքը չի համապատասխանում ֆիլմի գլխավոր դերին և առավել ևս ճիշտ չեն համարում, որ նա պետք է փոխարինի Քրիստիան Բեյլին, ով ժամանակին այդ նույն դերն է խաղացել:
«Նրա դերասանական հնարավորությունները թույլ չեն տա Բրյուս Ուեյնի դերը խաղալ: Նա գլուխ չի հանի այդ դերից»,- ասել են կինոյի մասնագետները:
Իսկ Աֆլեքին առհասարակ չընդունողներն ավելի լուրջ քայլի են դիմել. նրանք դիմում են ներկայացրել Օբամային` խնդրանքով, որ դերասանին հեռացնեն ֆիլմից: Թե ինչ պատասխան կտա ԱՄՆ-ի նախագահն այդ նամակին` պարզ կդառնա շատ շուտով: