Թափանցիկ տոպ․ Բելլա Հադիդը համարձակ հագուստով մերկացրել է կուրծքը. (Լուսանկար)
Պաղեստինյան ծագում ունեցող ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ անվանել էին աշխարհի ամենագեղեցիկ կինը, լողափում հանգստանում է սպիտակ թափանցիկ զգեստով: Պապարացիների լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը։
Հայտնի մոդելն ապացուցել է, որ կարողանում է գայթակղիչ տեսք ունենալ՝ նաեւ ոչ ամբողջովին մերկանալով։ Նրա լողափնյա լուքերից մեկն աներեւակայելի նորաձեւ ու կրքոտ է ստացվել։ Բելլան կրում է կիսաթափանցիկ սպիտակ տոպ, որի տակից թափանցում է մերկ կուրծքը։
Ավելի վաղ Բելլա Հադիդն արդեն լուսանկարներ էր հրապարակել թափանցիկ հագուստով: Մի շարք կադրերում, որոնք նա տեղադրել էր Instagram-ում, մոդելը սպիտակ տաբատով էր եւ կրկին մեջքը բաց սպիտակ տոպով։