«Ինտեր» - «Բարսելոնա»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում Միլանի «Ինտերը» կընդունի «Բարսելոնային»։
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին, որի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1․50 գործակցով։ «Բարսելոնայի» հաղթանակի գործակիցն է 5․50, ոչ ոքի արդյունքինը՝ 4․50։ Կատալոնիայում Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը «Ինտերին» հաղթել է 2։1 հաշվով։
F խմբում «Բարսելոնան» 11 միավորով ապահովել է առաջին տեղն ու 1/8 եզրափակիչի ուղեգիրը։
«Ինտերն» ու Դորտմունդի «Բորուսիան» ունեն 7-ական միավոր։ Գերմանական թիմը կընդունի 2 միավոր վաստակած չեխական «Սլավիային»։
«Ինտեր» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։