Մարադոնան «Խիմնասիայի» հաղթանակից հետո չի կարողացել զսպել արցունքները
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող եւ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան, որն այժմ գլխավորում է «Խիմնասիան», առաջին տնային հաղթանակն է տարել արգենտինական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում:
«Խիմնասիան» 2:1 հաշվով հաղթանակ է տարել «Սենտրալ Կորդոբայի» նկատմամբ: Հանդիպման ավարտից հետո Մարադոնան չի կարողացել զսպել արցունքները:
Մարադոնան «Խիմնասիա եւ Էսգրիման» գլխավորել է սեպտեմբերին։