Կյանքից հեռացել է ԴՊՀ նախկին նախագահ Փոլ Վոլքերը
Երկուշաբթի օրը, 92 տարեկան հասակում մահացել է Դաշնային պահուստային համակարգի նախկին նախագահ Փոլ Վոլքերը, հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով նրա դստերը։
Վոլքերը ԴՊՀ-ն գլխավորել է 1979-1987թթ․։ Բացի այդ, նա հայտնի է, որպես, այսպես կոչված, «Վոլքերի կանոններ»-ի հեղինակ, որը ընդունվել է 2008թ․ ճգնաժամից հետո եւ արգելում է բանկերին բարձր ռիսկ պարունակող գործարքների ժամանակ օգտագործել հաճախորդների միջոցները, հայտնում է Reuters-ը։