Մենք արդարադատության ոլորտում Հայաստանից սովորելու բան ունենք. Վրաստանի փոխվարչապետ
Մենք այստեղ ենք եկել, որ Հայաստանի հետ փոխանակենք դատա-իրավական համակարգի բարեփոխումների ոլորտում մեր փորձը, եւ իհարկե՝ Հայաստանից սովորելու բան ունենք: Այս մասին դեկտեմբերի 9-ին Երեւանում ընթացող 3-րդ հայ-վրացական իրավաբանական համաժողովում ասաց Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:
«Ես կարծում եմ, որ 2 երկրները կարող են անչափ արդյունավետ երկխոսություն վարել մարդու իրավունքների եւ դատական բարեփոխումների շուրջ: Վրաստանը վերջին տարիներին այս երկու բաղադրիչների հարցում զգալի հաջողությունների է հասել: Բայց այստեղ կարեւոր է ընդգծել, որ ցանկացած բարեփոխման անցկացման համար պետությունները պետք է ունենան իրենց առաջնահերթությունները, եւ Հայաստանը պետք է գնա իր ճանապարհով»,- նշեց նա: