Փոխարինվելուց զայրացած Մբապեն չի ցանկացել խոսել Տուխելի հետ
Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրում, «Մոնպելյեի» դեմ հանդիպման ավելացված ժամանակում փոխարինվելու փաստը զայրացրել է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, որը խաղադաշտից հեռանալիս չի ցանկացել խոսել փարիզյան թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։
ՊՍԺ-ն «Մոնպելյեին» հաղթել է 3։1 հաշվով, Մբապեն դարձել է գոլի հեղինակ։
Մբապեն երկրորդ խաղում անընդմեջ է փոխարինվում գոլ խփելուց հետո։
Նախորդ տուրում ՊՍԺ-ն 2։0 հաշվով հաղթել էր «Նանտին», Մբապեն փոխարինվել էր 78-րդ րոպեին։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ