Երևան, 22.Հունվար.2020, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Իտալիայում սկսվել է տների իսպառ վաճառք 1 եվրո... Ինչով են կերակրում Դավոսի Համաշխարհային տնտես... Չիչարիտոն տեղափոխվեց «Լոս Անջելես Գելաքսի» Գազի սակագինը կբարձրանա 10-15 դրամով, ինչը կա... Իսպանիայի կառավարությունը կլիմայի ոլորտում ար... «North Kingsley». «System of a Down» խմբի բաս... Իրանցի պատգամավորը Թրամփի գլխի համար 3 մլն դո... Ադրբեջանը TANAP գազատարը ռուսական գազի համար ... ԱԳ նախարարն ուսանողներին ներկայացրել է Հայաստ... «Պրովակատոր եք դուք». Ռուստամ Բաքոյանի եւ Բաբ... ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը հակասում է Սա... «Իմ ամենամեծ զարդը լքեց ինձ»․ մահացել է Եվա Ռ... Բենզեման պատրաստ կլինի «Ռեալի» առաջիկա խաղին ... Վաղը կտեսնեք՝ ինչ է լինելու, կլինենք հանցագոր... Հայտնի հայուհիներ, որոնք միշտ ասում են այն, ի... Ով է ընդգրկվել Ռուսաստանի նոր կառավարության կ... ՀՀ Նախագահը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկ... Հարբեցողության եւ դիաբետի դեմ դեղամիջոցների մ... Գյուղացին արանքից կթռնի, միսն էլ կթանկանա. մս... Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում... Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծա... «Ժպտացեք». Մարինկա Խաչատրյանը՝ հմայիչ կերպարո... Քայլեր են ձեռնարկում տարանջատված աղբահանությա... Ինդոնեզիայում լքված տանը գտել են բազմոցին նստ... Փոխվարչապետը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչների ... «Լավագույն աղջիկ» Աննան Սեդոկովան գնում է ընկ... Թուրքիան ռազմածովային զորավարժություններ է ան... ԵՄ-ն բազմակողմանի աջակցություն է հայտնել արդա... Հրաժարականից հետո Մեդվեդեւը Instagram-ում «ազ... Թրամփը հայտարարել է ԱՄՆ տնտեսության «տպավորիչ... Կարո՞ղ է արդյոք չինական կորոնավիրուսը վտանգ ն... Բաքվում հայերի ջարդերը հայերի նկատմամբ Անկարա... Դեռեւս չկա Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներ... Քիմ Քարդաշյանն անարդարացիորեն դատապարտվածների... «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը հայտարարել է, ... Չինական ապրանքների ներմուծման տուրքերի մեծ մա... Ընդունվելու է միայն բարձրորակ արտադրանքը. Արտ... Անասնաբույծներն ու մսավաճառները հանդիպում են ... Սերգեյ Բագրատյանը Գևորգ Պետրոսյանի խոսքերը Պա... Նիդերլանդներից Հայաստան այցելությունների թիվը... 6-ամյա տղան հավաքել է 230 հազար դոլար ավստրալ... Արթուր Վանեցյանը, կարծում եմ՝ քաղաքական դաշտո... Սահմանադրության 2015-ի փոփոխությունը կարելի է... Անաստասիա Վոլոչկովան ամուսնանում է «ՀՀ-ում ատելության խոսք կա միայն այն մարդկանց... «Նախ՝ բավարար պայմաններ, ապա նոր՝ պարտադիր սպ... Սետիենը ցանկանում է Ինիեստային վերադարձնել «Բ... Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. ... Հայաստանը զիջել է առաջատարությունը ՏՏ ոլորտու... Դմիտրի Խառատյանը 60 տարեկան է. հայկական ազգան... ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները ... Հայաստանը կցանկանար տեսնել ծոցի երկրների եւ Ե... Քոնոր Մաքգրեգորը հաղթանակը նշել է գիշերային ա... Սերժ Սարգսյանը շատ վաղուց պետք է մեզ հանգիստ ... Իրանն ընդունել է, որ ուկրաինական Boeing-ը խոց... Դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանին բուժման ... Հայաստանը բոլորից շատ է շահել ԵԱՏՄ անդամակցու... «Ռոման», «Արսենալն» ու ՈւԵՖԱ-ն շնորհավորել են... Ուզբեկստանը որոշել է ԵՏՄ-ում երկրի կարգավիճակ... ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունո... Էլեն Դեջեներեսը հիացել է hայաստանցի տղայով, ո... Արմեն Թավադյանը կշարունակի մնալ կալանքի տակ. ... Արմավիրի Այգեվան գյուղում գտել են 21-ամյա երի... Թրամփը Դավոս է եկել տնտեսական համաժողովին մաս... Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ո... Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը նախազգու... Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ բանավեճերը կսկսվ... Սպանդանոցներում մորթի արժեքը կազմում է 10 հազ... Հունվարի 22-ին Հայաստանում սպասվում է առանց տ... Embraer-ը և Boeing-ը, հնարավոր է, ստեղծեն նոր... Գույքն օտարվել է իրական արժեքից շուրջ 3 անգամ... Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է 2019 թվականին Stent for Life ծրագրի շրջանակու... ՄԱԿ աշխատանքային խումբը կդիտարկի մարդու իրավո... Հենրիխ Մխիթարյանը տոնում է իր 31 ամյակը ՏՏ ոլորտը ամենապահանջվածն ու բարձր վճարվողն է... Մեքսիկայում ձերբակալել են Հյուսիսարեւելյան կա... «Գազի գնի թանկացման համար վճարվելու է սպառողի... ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում այցելել է «Տորիանո» տ... Դատախազությունը Ռուբեն Հայրապետյանին պատկանող... Դանակահարություն՝ Երևանի թիվ 191 դպրոցում. 15... Երբ Սուրեն Գրիգորյանը ԱԺ-ում խոսում էր, ուզու... Հավաքված տվյալներն աղաղակում են ընդհանրապես հ... Դատարանը հրապարակում է Թավադյանի խափանման միջ... Հայաստանի ղեկավարությունը պատրա՞ստ է նոր մակա... «Վանաձոր» ՔԿՀ խցերից մեկի սանհանգույցի պատի մ... Արքայազն Հարին մեկնել է Կանադա կնոջը՝ Մեգան Մ... Կխստացվի զինծառայողներին ինքնասպանության հասց... Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 45 դե... Մենք մինչև վերջ դեռ չենք գիտակցում, բայց մեր ... Արմեն Սարգսյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհա... «Հիմա, որ լավ բան եք անում, ո՞նց ասեմ` չէ». Ա... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Հայաստան... ԱԺ-ն հավանություն է տվել մի շարք օրինագծերի Բակո Սահակյանը մասնակցել է ՊԲ ռազմական խորհրդ... ԱՄՆ-ում 65 տարի միասին ապրած ամուսինները մահա... «Չելսի» - «Արսենալ». Բուքմեյքերների կանխատեսո... «Հրազդան» կիրճում «Փարվանա» ռեստորանի տարածքո... Քոչարյանի և մյուսների գործով դատախազները տուժ... Նովակ Ջոկովիչը՝ 900-րդ հաղթանակի մասին

Ռուսները երազում են, որ Ադրբեջանը լինի ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի կազմում․ Ադրբեջանի առաջարկած գինը Ղարաբաղն է

«Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակն ուղղակի թելադրում է ռուսներին, որ ինչ գնով էլ լինի՝ Ադրբեջանին պետք է ներգրավել եվրասիական ինտեգրացիոն ծրագրերին և՛ տնտեսական, և՛ ռազմաքաղաքական առումներով: Առանց Ադրբեջանի, որն այսօր կարող է կապող օղակ լինել Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցության մեջ, Ռուսաստանը չի կարող իրականացնել իր արտաքին քաղաքական ծրագրերը: Ադրբեջանն էլ ռուսական ձգտումներին միշտ պատասխանել է ղարաբաղյան խաղաքարտով՝ «տվե՛ք մեզ Ղարաբաղը, ազատագրե՛ք մեր հողերը և ստացեք այն, ինչ ուզում եք»: Ու փաստորեն ռուսական դիվանագիտությունը շատ ծանր իրավիճակում է գտնվում հատկապես այս հարցի լուծման ուղղությամբ: Նա հասկանում է, որ ուղղակի անթույլատրելի է հայկական շահերի անտեսումը կամ նոր առևտուրը՝ անտեսելով Հայաստանի ազգային-պետական շահերը։ Եվ ռուսական քաղաքական էլիտան դժվար թե այդ քայլը անի։ Ինչպե՞ս լուծել Ադրբեջանին իրենց կողմը քաշելու խնդիրը՝ սա մի գորդյան հանգույց է, որը ռուսները չեն կարողանում լուծել»:


Ռուսաստանը շատ հետաքրքիր ակտիվություն է ցուցաբերում վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, և դա երևում է ոչ միայն Մոսկվայից պաշտոնական, կիսապաշտոնական և փորձագիտական մակարդակներով արվող հայտարարություններից, այլև ռուսաստանցի դիվանագետների և առաջին հերթին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դիվանագիտական օրակարգից, կարգացուցակից։ Հատկապես վերջին 2-3 ամիսներին թե՛ Ռուսաստանի արտգործնախարարը, թե՛ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պարբերաբար մեկնաբանում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բանակցային պրոցեսին առնչվող տարբեր հարցեր, զարգացումներ՝ կարևորելով հակամարտող կողմերի միջև խաղաղ երկխոսության ակտիվացումը:

Նախորդ ամիս՝ նոյեմբերի 10-11-ին, Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Երևանում էր, որտեղ հանդես եկավ բավական ուշագրավ հայտարարություններով: Մասնավորապես նշեց, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։ Եվ եթե նախկինում պաշտոնական Մոսկվան ամեն կերպ շրջանցում էր բանակցություններում արցախյան կողմի՝ Ստեփանակերտի սուբյեկտայնության բարձրացման հարցը՝ խոսելով Երևանի և Բաքվի միջև բանակցությունների մասին, ապա երևանյան այցի ընթացքում՝ ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված մամուլի ասուլիսին, Ռուսաստանի արտգործնախարարը, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, հայտարարեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հնարավոր չէ որևէ համաձայնության հասնել հակամարտության կարգավորման շուրջ, քանի որ Հայաստանը ուղղակի չի ստորագրի առաջարկված փաստաթուղթը։


Իսկ արդեն այս շաբաթ (դեկտեմբերի 2-3-ը) Լավրովը երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Ադրբեջան: Այցի նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով Սերգեյ Լավրովի այցի ընդհանուր ծրագիրը: Հայտարարության վերջում անդրադարձ է արվել նաև ղարաբաղյան կոնֆլիկտին: Նշվում է, որ

Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:
ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է և գտնվում է ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում:
Ռուսաստանը ելակետ է համարում այն համոզմունքը, որ կոնֆլիկտը կարող է հանգուցալուծվել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, կողմերի միջև երկխոսության ճանապարհով:
Ռուսաստանը կշարունակի օժանդակել հիմնախնդրի լուծմանը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում, այնպես էլ ազգային մակարդակով՝ հաշվի առնելով իր սերտ հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի հետ:
Այսպիսով, Մոսկվան հերթական անգամ վերահաստատում է ղարաբաղյան հարցի կարևորությունը իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում: Ուշագրավ է, որ ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությանը նախորդեցին ռուսաստանյան քաղաքական, փորձագիտական որոշ շրջանակների ու հատկապես Մոսկվայի ոչ-պաշտոնական բարձրախոսի դերում հաճախ հանդես եկող հայտնի գործիչների ակտիվ հայտարարություններն ու մեկնաբանությունները, որոնք, կարծես, տեղեկատվական հող էին նախապատրաստում պաշտոնական Մոսկվայի նոր ակտիվության համար: Իսկ այդ հայտարարություններն իրենց ակնարկներով հիշեցնում էին ղարաբաղյան կարգավորման ռուսական ծրագիրը, որը հայտնի է «Լավրովի պլան» անունով:


Օրինակ՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, որն իրեն դիրքավորում է որպես «հայամետ» գործիչ, Վլադիմիր Պոզների հաղորդման շրջանակներում ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջումային տարբերակով: Այսինքն՝ Ադրբեջանը պիտի ճանաչի Արցախի անկախությունը, իսկ Արցախի կողմից փոխզիջում, ըստ նրա, կարող է լինել պատերազմի ընթացքում ինքնապաշտպանական ուժերի կողմից գրավված 7 շրջաններից 5-ի փոխանցումը ադրբեջանական կողմին:

Իսկ «Ռեգնում»-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը, որը, Ռեգնում»-ի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ միասին, նույն քաղաքական գծի հետևորդն է, Վրաստանում սրված ներքաղաքական ճգնաժամի օրերին խոսում էր Ստեփանակերտում ռուսական զորքեր տեղակայելու հնարավորության մասին:

Ռուսական կողմի այս ակտիվությունը հայ վերլուծաբաններին ստիպում է որոշ եզրահանգումներ անել: «Հայացք» վերլուծական կենտրոնի վերլուծաբանը «Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում» վերտառությամբ հոդվածում գրում է, որ վերջին շրջանում Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարություններն ու հանդիպումների օրակարգը ցույց են տալիս, որ Ռուսաստանը կրկին ակտիվ միջնորդություն է ստանձնում Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում: Իսկ քաղաքագետ Վիգեն Հակոբյանը կարծիք է հայտնել, որ ՌԴ արտգործնախարարը փորձում է «Լավրովյան պլանի» մեջ տեղավորել Փաշինյանի առաջ քաշած թեզը բանակցություններին Արցախի ուղղակի մասնակցության մասին:

Եվ ուրեմն, ի՞նչ ուղերձ է պարունակում ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը ղարաբաղյան հարցի՝ ռուսական արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում լինելու և հակամարտության կարգավորմանը նպաստելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: Ռուսաստանը հանդես կգա՞ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող մի նոր նախաձեռնությամբ:

 

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը:

– Պարոն Քեռյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը: Դրանով ի՞նչ ուղերձ է Մոսկվան ուզում հղել հակամարտող կողմերին:

– Այն, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միշտ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է եղել, նորույթ չէ, բայց այս 25 տարիների ընթացքում մենք միշտ նկատել ենք այդ ուղղությամբ ռուսական դիվանագիտության մեկ ակտիվացում, մեկ պասիվացում: Եվ, իհարկե, դա կապված է եղել նաև աշխարհաքաղաքական որոշակի գործընթացների, նաև խնդրով զբաղվող Մինսկի խմբի համանախագահ պետությունների դիրքորոշումների հետ: Երբ սիրիական ճգնաժամը կամ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների խնդիրը, Ղրիմի հարցը շատ ավելի կարևոր են եղել և առաջին պլան են մղվել, այդ պարագայում նկատվել է որոշակի պասիվացում և գործողությունների սառեցում այս ճակատում: Բայց երբ ինչ-որ մի պահ ռուսական դիվանագիտությունը կարողանում է այս խնդիրներից շունչ քաշել, անմիջապես ավելի շատ է ակտիվանում Հարավային Կովկասում իր դիրքերի ամրապնդման քայլեր ձեռնարկելու ուղղությամբ, և դրանց մեջ առաջնահերթը, թերևս, Ղարաբաղյան հակամարտությունն է:
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը, ինձ թվում է, անկեղծ է ասված այն իմաստով, որ Ռուսաստանի համար հիմա դա առաջնային է: Ինչո՞ւ. որովհետև մենք տեսնում ենք, որ, լավից թե վատից, Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցային ձևաչափը մերձավորարևելյան խնդիրների և մասնավորապես սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ, կարծես թե, չի փլուզվում: Ես չէի ասի, թե դա շատ ամուր կամ հարատև ձևաչափ է, բայց ամեն դեպքում արդեն 2 տարվա տևողությամբ այդ համագործակցությունը ոչ թե քանդվում է, այլ ընդհակառակը՝ կայունացման նշաններ է ցույց տալիս, որի ամենավառ ապացույցը թերևս Թուրքիայի կողմից, ի հեճուկս իր արևմտյան դաշնակիցների, ռուսական Ս-400-ների գնումն էր՝ նույնիսկ Թրամփի կարծիքի արհամարհման գնով:

Ահա այս պարագայում եթե մենք նայում ենք ընդհանուր տարածաշրջանի ընդհանուր քաղաքական իրողությանը՝ հասկանում ենք, որ առանց Ադրբեջանի, որն այսօր կարող է կապող օղակ լինել Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցության մեջ, Ռուսաստանը չի կարող իրականացնել իր արտաքին քաղաքական ծրագրերը: Պուտինի իշխանության գալուց հետո Ռուսաստանի արտաքին քաղաքական ծրագրերի մեջ գերական, իհարկե, միշտ եղել և մնում է ռուսական ազդեցության լիակատար վերականգնումը հետխորհրդային տարածքում:

Երկրորդը, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակն ուղղակի թելադրում է ռուսներին, որ ինչ գնով էլ լինի՝ Ադրբեջանին պետք է ներգրավել եվրասիական ինտեգրացիոն ծրագրերին և՛ տնտեսական, և՛ ռազմաքաղաքական առումներով: Այլ կերպ Ռուսաստանը պարզապես չի կարող Հարավային Կովկասում իր ոտքն ամրապնդել: Ճիշտ է, Հայաստանն իր ռազմավարական դաշնակիցն է, բայց արդյունքում այն փոքր օազիս է Հարավային Կովկասում, որովհետև Վրաստանի արևմտամետ դիրքորոշումը և Ադրբեջանի դուրս մնալը եվրասիական ռազմաքաղաքական կառույցներից, բնականաբար, ոչ մի լավ բան չի խոստանում Հարավային Կովկասում իր ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Ռուսաստանը պետք է շտապի, քանի որ Արևմուտքը և հատկապես Թուրքիան կարողանում են էներգետիկ և տրանսպորտային կոմունիկացիաների և ծրագրերի մեջ ընդգրկել Ադրբեջանին: Արդյունքը, ինչպես վերջերս տեսանք, TANAP գազատարի գործարկումն էր, որն ադրբեջանական գազը Թուրքիայով տեղափոխում է մինչև Հունաստան, այնտեղից էլ՝ Եվրոպա: Շատ վաղուց գործում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: Բոլոր այս ծրագրերը ցույց են տալիս, որ փաստորեն, ինչքան էլ Ռուսաստանը ձգտում է Ադրբեջանը պահել իր ազդեցության գոտում, այնուամենայնիվ, ստացվում է, որ Բաքուն ավելի շատ շարժվում է դեպի թուրքական և արևմտյան ինտեգրում:

Ի՞նչն է այստեղ հատկանշականը: Պատահական չէ, որ ռուսական ձգտումներին Ադրբեջանը միշտ պատասխանել է ղարաբաղյան խաղաքարտով: Այսինքն՝ «տվե՛ք մեզ Ղարաբաղը, ազատագրե՛ք մեր հողերը և ստացեք այն, ինչ ուզում եք»: Սա է և՛ հայր Ալիևի, և՛ որդի Ալիևի բանաձևը, որը ռուսները չեն կարող լուծել: Ու փաստորեն ռուսական դիվանագիտությունը շատ ծանր իրավիճակում է գտնվում հատկապես այս հարցի լուծման ուղղությամբ: Նա հասկանում է, որ ուղղակի անթույլատրելի է հայկական շահերի անտեսումը կամ նոր առևտուրը՝ անտեսելով Հայաստանի ազգային-պետական շահերը: Բացի դրանից՝ հայերը դարակազմիկ փոփոխությունների ժամանակ բազմիցս ցույց են տվել, որ իրենք առավել հավատարիմ են և բոլոր քաղաքական ու գլոբալ ձևափոխումների ժամանակ միշտ մնացել են ռուսական կողմին հավատարիմ: Եվ ռուսական քաղաքական էլիտան դժվար թե այդ քայլը անի:

Այսպիսով, ինչպե՞ս լուծել Ադրբեջանին իրենց կողմը քաշելու խնդիրը՝ սա մի գորդյան հանգույց է, որը ռուսները չեն կարողանում լուծել, քանի որ չի հաջողվում գտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակը: Եվ այս հակամարտությունը կարծես ձեռք է բերել արաբա-իսրայելական դասական հակամարտության գծերը, որին բնորոշ է տասնամյակներով ձգձգումը և լուծման անհնարինությունը: Մենք պետք է խուսափենք այս ֆորմատի մեջ մտնելուց: Մեզ համար ամենևին էլ ցանկալի չէ այն, եթե Ղարաբաղյան հակամարտությունը դարձավ տասնամյակներ ձգվող հայ-ադրբեջանական հակամարտություն, քանի որ մի կողմից ունենք 80 միլիոնանոց թշնամական երկիր, մյուս կողմից՝ 9 միլիոնանոց թշնամական երկիր, ցամաքային սահմանի բացակայությունը գլխավոր ռազմավարական դաշնակցի հետ, միաժամանակ այդ նույն թշնամի երկրների ձգտումը Ռուսաստանի հետ համագործակցության: Պատահական չէ, որ թե՛ Պուտինը և թե՛ Ալիևը բոլոր ելույթներում շեշտում են, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են: Գործը հասել է նրան, որ Մեհրիբան Ալիևան պարգևատրվում է ռուսական պետության բարձրագույն շքանշաններով Պուտինի կողմից: Սրանք «մեսիջներ» են, որոնք պատահական չեն, և դրանք անտեսելը կամ չվերլուծելը շատ սխալ է: Եվ մեր դիվանագիտական քաղաքական միտքը պետք է շատ դարակազմիկ ու ոչ ստանդարտ լուծումներ գտնի այս ուղղությամբ և առաջարկի ռուսաստանցի գործընկերներին՝ աշխատելով, որ Ռուսաստանը դա պարտադրի Ադրբեջանին:

– Դուք, ըստ էության, ձևակերպեցիք Բաքվի այն ուղերձը, որը կապված է Մոսկվայի՝ Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանին ինտեգրելու բավական ակնհայտ ձգտումների հետ: Այլ խոսքերով՝ ադրբեջանցիները հասկացնում են, որ կմտածեն այդ հարցի մասին, եթե Ռուսաստանը ստիպի Հայաստանին զիջումների գնալ Ղարաբաղի հարցում:

– Այո՛, եկեք այսպես ձևակերպենք՝ դա ինտեգրացիոն գինն է, որն առաջարկում է Ադրբեջանը:

– Ձեր կարծիքով՝ Մոսկվան կգնա՞ այդ քայլին, կամ կարո՞ղ է գնալ, թե՞ ոչ:

– Ճիշտն ասած՝ մեկ անգամ պատմության ընթացքում Մոսկվան գնացել է դրան, երբ 1920-21 թթ.-ին Հայաստանի Հանրապետության տարածքները զիջել է Ադրբեջանին և Թուրքիային՝ վերջինիս հետ Մերձավոր Արևելքում հակաիմպերիալիստական ճակատում համագործակցության դիմաց, և Թուրքիայի ճնշմամբ Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը տվել է Ադրբեջանին: Այսպիսի առևտուր մենք մեկ անգամ տեսել ենք: Բայց դա եղել է 100 տարի առաջ: Աստված մի արասցե, որ հանկարծ նման առևտուր հիմա ևս լինի: Այս առումով ես մի քիչ լավատես եմ, որովհետև եթե 25-30 տարվա մեջ այդ առևտուրը չի եղել, ուրեմն նշանակում է՝ Ռուսաստանի քաղաքական էլիտան հասունացել է՝ ի տարբերություն Լենինի և բոլշևիկների, որոնք, ըստ էության, այդ առևտուրն արեցին հակառակ Ռուսաստանի ազգային շահերի, որովհետև ուժեղ հայկական պետությունը այս տարածաշրջանում բխում է Ռուսաստանի ազգային շահերից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 462 անգամ
Իտալիայում սկսվել է տների իսպառ վաճառք 1 եվրո... Ինչով են կերակրում Դավոսի Համաշխարհային տնտես... Չիչարիտոն տեղափոխվեց «Լոս Անջելես Գելաքսի» Գազի սակագինը կբարձրանա 10-15 դրամով, ինչը կա... Իսպանիայի կառավարությունը կլիմայի ոլորտում ար... «North Kingsley». «System of a Down» խմբի բաս... Իրանցի պատգամավորը Թրամփի գլխի համար 3 մլն դո... Ադրբեջանը TANAP գազատարը ռուսական գազի համար ... ԱԳ նախարարն ուսանողներին ներկայացրել է Հայաստ... «Պրովակատոր եք դուք». Ռուստամ Բաքոյանի եւ Բաբ... ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը հակասում է Սա... «Իմ ամենամեծ զարդը լքեց ինձ»․ մահացել է Եվա Ռ... Բենզեման պատրաստ կլինի «Ռեալի» առաջիկա խաղին ... Վաղը կտեսնեք՝ ինչ է լինելու, կլինենք հանցագոր... Հայտնի հայուհիներ, որոնք միշտ ասում են այն, ի... Ով է ընդգրկվել Ռուսաստանի նոր կառավարության կ... ՀՀ Նախագահը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկ... Հարբեցողության եւ դիաբետի դեմ դեղամիջոցների մ... Գյուղացին արանքից կթռնի, միսն էլ կթանկանա. մս... Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում... Դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծա... «Ժպտացեք». Մարինկա Խաչատրյանը՝ հմայիչ կերպարո... Քայլեր են ձեռնարկում տարանջատված աղբահանությա... Ինդոնեզիայում լքված տանը գտել են բազմոցին նստ... Փոխվարչապետը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչների ... «Լավագույն աղջիկ» Աննան Սեդոկովան գնում է ընկ... Թուրքիան ռազմածովային զորավարժություններ է ան... ԵՄ-ն բազմակողմանի աջակցություն է հայտնել արդա... Հրաժարականից հետո Մեդվեդեւը Instagram-ում «ազ... Թրամփը հայտարարել է ԱՄՆ տնտեսության «տպավորիչ... Կարո՞ղ է արդյոք չինական կորոնավիրուսը վտանգ ն... Բաքվում հայերի ջարդերը հայերի նկատմամբ Անկարա... Դեռեւս չկա Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներ... Քիմ Քարդաշյանն անարդարացիորեն դատապարտվածների... «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը հայտարարել է, ... Չինական ապրանքների ներմուծման տուրքերի մեծ մա... Ընդունվելու է միայն բարձրորակ արտադրանքը. Արտ... Անասնաբույծներն ու մսավաճառները հանդիպում են ... Սերգեյ Բագրատյանը Գևորգ Պետրոսյանի խոսքերը Պա... Նիդերլանդներից Հայաստան այցելությունների թիվը... 6-ամյա տղան հավաքել է 230 հազար դոլար ավստրալ... Արթուր Վանեցյանը, կարծում եմ՝ քաղաքական դաշտո... Սահմանադրության 2015-ի փոփոխությունը կարելի է... Անաստասիա Վոլոչկովան ամուսնանում է «ՀՀ-ում ատելության խոսք կա միայն այն մարդկանց... «Նախ՝ բավարար պայմաններ, ապա նոր՝ պարտադիր սպ... Սետիենը ցանկանում է Ինիեստային վերադարձնել «Բ... Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. ... Հայաստանը զիջել է առաջատարությունը ՏՏ ոլորտու... Դմիտրի Խառատյանը 60 տարեկան է. հայկական ազգան... ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները ... Հայաստանը կցանկանար տեսնել ծոցի երկրների եւ Ե... Քոնոր Մաքգրեգորը հաղթանակը նշել է գիշերային ա... Սերժ Սարգսյանը շատ վաղուց պետք է մեզ հանգիստ ... Իրանն ընդունել է, որ ուկրաինական Boeing-ը խոց... Դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանին բուժման ... Հայաստանը բոլորից շատ է շահել ԵԱՏՄ անդամակցու... «Ռոման», «Արսենալն» ու ՈւԵՖԱ-ն շնորհավորել են... Ուզբեկստանը որոշել է ԵՏՄ-ում երկրի կարգավիճակ... ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունո... Էլեն Դեջեներեսը հիացել է hայաստանցի տղայով, ո... Արմեն Թավադյանը կշարունակի մնալ կալանքի տակ. ... Արմավիրի Այգեվան գյուղում գտել են 21-ամյա երի... Թրամփը Դավոս է եկել տնտեսական համաժողովին մաս... Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ո... Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը նախազգու... Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ բանավեճերը կսկսվ... Սպանդանոցներում մորթի արժեքը կազմում է 10 հազ... Հունվարի 22-ին Հայաստանում սպասվում է առանց տ... Embraer-ը և Boeing-ը, հնարավոր է, ստեղծեն նոր... Գույքն օտարվել է իրական արժեքից շուրջ 3 անգամ... Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է 2019 թվականին Stent for Life ծրագրի շրջանակու... ՄԱԿ աշխատանքային խումբը կդիտարկի մարդու իրավո... Հենրիխ Մխիթարյանը տոնում է իր 31 ամյակը ՏՏ ոլորտը ամենապահանջվածն ու բարձր վճարվողն է... Մեքսիկայում ձերբակալել են Հյուսիսարեւելյան կա... «Գազի գնի թանկացման համար վճարվելու է սպառողի... ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում այցելել է «Տորիանո» տ... Դատախազությունը Ռուբեն Հայրապետյանին պատկանող... Դանակահարություն՝ Երևանի թիվ 191 դպրոցում. 15... Երբ Սուրեն Գրիգորյանը ԱԺ-ում խոսում էր, ուզու... Հավաքված տվյալներն աղաղակում են ընդհանրապես հ... Դատարանը հրապարակում է Թավադյանի խափանման միջ... Հայաստանի ղեկավարությունը պատրա՞ստ է նոր մակա... «Վանաձոր» ՔԿՀ խցերից մեկի սանհանգույցի պատի մ... Արքայազն Հարին մեկնել է Կանադա կնոջը՝ Մեգան Մ... Կխստացվի զինծառայողներին ինքնասպանության հասց... Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 45 դե... Մենք մինչև վերջ դեռ չենք գիտակցում, բայց մեր ... Արմեն Սարգսյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհա... «Հիմա, որ լավ բան եք անում, ո՞նց ասեմ` չէ». Ա... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Հայաստան... ԱԺ-ն հավանություն է տվել մի շարք օրինագծերի Բակո Սահակյանը մասնակցել է ՊԲ ռազմական խորհրդ... ԱՄՆ-ում 65 տարի միասին ապրած ամուսինները մահա... «Չելսի» - «Արսենալ». Բուքմեյքերների կանխատեսո... «Հրազդան» կիրճում «Փարվանա» ռեստորանի տարածքո... Քոչարյանի և մյուսների գործով դատախազները տուժ... Նովակ Ջոկովիչը՝ 900-րդ հաղթանակի մասին
Ամենաընթերցվածը
website by Sargssyan