«Ռեալն» «Էսպանյոլի» դեմ կխաղա կանաչ համազգեստով՝ ուշադրություն հրավիրելով բնակլիմայական խնդիրների վրա
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Էսպանյոլի» դեմ տնային խաղում «Ռեալի» ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան պահեստային՝ երրորդ համազգեստով, տեղեկացնում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը:
Նման քայլով «Ռեալը» ցանկանում է ուշադրություն հրավիրել աշխարհում բնակլիմայական խնդիրների վրա:
Իսպանիայի առաջնության 15-րդ տուրից հետո «Ռեալը» 31 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է:
«Ռեալ Մադրիդ» - «Էսպանյոլ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով 15:00-ին: