Լոռեցյանն իմ ընկերներից է և շատ ցավալի կլինի, եթե հանկարծ հաստատվի մեղադրանքը. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ)
Բոլորս էլ եկել ենք անցյալից, ոչ մեկս չենք եկել ապագայից, հետեւաբար, մենք ունենք մեր պատկերացումները, սոցիալական հարցերին մոտենալու մեր տարբերակները, մեր դաստիարակվածությունը, սխալներ թույլ տալու մեր բազան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի ձերբակալությանը:
«Որեւէ մեկն ասե՞լ է, որ իշխանությունը բացառում է, որ իր ներկայացուցիչների մեջ լինեն այդպիսի տարրեր: Խնդիրն այն է, թե իշխանությունն ինչ արձագանք է տալիս նման երեւույթներին: Հենց այն հանգամանքը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած թեկնածուն, դա չի՞ նշանակում արդյոք, որ իշխանությունները շատ լուրջ են վերաբերվում այդ խնդրին:
Լոռեցյանն իմ երիտասարդ ընկերներից է եւ ինձ համար շատ ցավալի է, եթե հանկարծ հաստատվի իրեն ներկայացված մեղադրանքը: Ես հույս եմ փայփայում, որ ինչ-որ բան այնպես չէ»,-ասաց նա: